Անցյալ շաբաթ հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռների փորձարկումը ՆԱՏՕ-ին ցույց են տվել, որ խոցման գոտում կարող են հայտնվել բոլոր երկրները: Այդ մասին դեկտեմբերի 5-6-ը Բրյուսելում դաշինքի երկրների արտգործնախարարների կայանալիք հանդիպմանն ընդառաջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Անցյալ շաբաթ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակումը ցույց է տվել, որ մեր բոլոր պետությունները կարող են բախվել այդ սպառնալիքին,- հայտարարել է Ստոլտենբերգը: - Աշխարհը պետք է Հյուսիսային Կորեայի վրա մաքսիմալ ճնշում գործադրի՝ խաղաղ բանակցությունների գալու նպատակով»:
Նոյեմբերի 29-ի առավոտյան Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 15-ից հետո առաջին հրթիռն է արձակել: Հյուսիսկորեական կենտրոնական լհեռագրային գործակալության տվյալներով՝ նոր՝ «Հվասոն-15» տիպի հրթիռը 53 րոպե տեւած թռիչքի ընթացքում բարձրացել է մինչեւ 4475 կիլոմետր եւ հաղթահարել 950 կիլոմետր տարածություն:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հրթիռն ընկել է Աոմորիից 250 կիլոմետր հեռավորության վրա:




























