Հայաստանի ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն է տարածել կապված այն փաստի հետ, որ դեկտեմբերի 20-ին բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր նշում են, որ զանգվածային լրատվության միջոցներից տեղեկացել են, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն:
«Այս կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ կառավարության 2006 թ. մարտի 16-ի 352-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն, փոխհատուցման իրավունք ունեցող անձանց հաշվառման, ինչպես նաեւ վճարման կազմակերպման աշխատանքներն իրականացնում են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:




























