Ֆրանսիայում Նանտեր քաղաքի դատարանը պայմանական ժամկետի է դատապարտել 2 ֆրանսահայ ուսանողի, որոնք Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի վրա նռան հյութ էին ցողել, հայտնում է Nuvel de Armenia-ն:

Փարիզի հայ երիտասարդության ներկայացուցիչներ Թադ Թեմիրյանը եւ Դրո Մոմջյանը, որոնք 2015 թվականին Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի վրա նռան հյութ էին լցրել, պայմանական ժամկետներ են ստացել՝ Թադը դատապարտվել է 3 ամիս ժամկետով պայմանական բանտարկության, իսկ Դրոն՝ մեկ ամիս ժամկետով:

Թադ Թեմիրյանը եւ Դրո Մոմջյանը պատիժը կրելիս ազատ կլինեն, իսկ նրանց պատիժը դատվածություն չի համարվի:

Թադ Թեմիրյանը եւ Դրո Մոմջյանը հրաժարվել են Թուրքիայի դեսպանից ներողություն խնդրել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Թադ անունով հայկական ծագմամբ երիտասարդի, որը մարտի 2-ին Դեկարտ համալսարանում Թուրքիայի դեսպանի դասախոսության ժամանակ որպես բողոքի նշան նրա վրա նռան հյութ էր ցողել: