Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 22-ը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 եւ զենք-զինամթերքի առգրավման 4 դեպք։

Բացահայտվել է գողության եւ խարդախության 9-ական, յուրացման 3, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ ապօրինի ծառահատման 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի եւ անձի առեւանգման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 9 դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 31-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: