Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 16։00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի «Արծվի թեւեր» արձանի ձորում տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները ձորում հայտնաբերել են 55-60 տարեկան տղամարդու դի: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ, 58-ամյա Ռաֆայել Պետրոսյանն էր։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։




























