Ավստրալիայում տղամարդ քաղաքական գործիչը խորհրդարանում նույնասեռական ամուսնությունների մասին օրենքի քննարկմման ժամանակ ամուսնության առաջարկություն է արել իր սիրելի տղամարդուն:
Պատգամավոր Թիմ Ուիլսոնը խորհրդարանի ամբիոնից դիմել է իր զուգընկերոջը՝ Ռայան Բոլգերին:
«Այս քննարկումները մեր հարաբերությունների սաունդթրեքը դարձան: Ավելի վաղ ես ամրապդնել էի մեր կապը մատանիներով: Մնացել է միայն մեկ բան՝ Ռայան Պատրիկ Բոլգեր, դու կամուսնանա՞ս ինձ հետ», - հարցրել է Ուիլսոնը:
Նրա սիրելին, որը ներկա էր խորհրդարանում, ի նշան համաձայնության գլխով դրական պատասխան է տվել:
Նշենք, որ աշնանը ավստրալացիները հանրաքվեի միջոցով աջակցել են նույնասեռականների ամուսնության մասին օրենքին: Սենատն արդեն հաստատել է օրենքը, այս շաբաթ ակնկալվում է, որ այն կհաստատվի խորհրդարանի ստորին պալատը:




























