Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշակերտներից մեկի թարթիչները կտրելու վերաբերյալ մոր հաղորդման հիման վրա կատարված հետաքննության արդյունքում հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե: Նշենք, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ 7-ամյա երեխայի մայրն ավելի վաղ հայտարարել էր, որ դասընկերներն իր երեխային տարել են զուգարան, կապել ձեռքերը, նրանցից մեկն էլ կտրել է թարթիչները: Դպրոցից, սակայն, հերքում են մոր հայտարարությունները:



























