Կորեական թերակղզում ներկայիս իրավիճակը գնահատվում է որպես «չափազանց զգայուն»: Շահագրգիռ կողմերը պետք է ավելի շատ գործողություններ կատարեն, որոնք թույլ կտան այս տարածաշրջանում լարվածությունը մեղմացնել եւ խուսափել փոխադարձ սադրանքներից: Այս մասին հայտարարել է Չինաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը՝ մեկնաբանելով Vigilant Ace 18 ամերիկա-հարավկորեական համատեղ զորավարժությունների սկիզբը, հաղորդում է «Սինխուան»:

Չինաստանի դիվանագետի կարծիքով՝ Կորեական թերակղզում իրավիճակը գնահատվում է որպես «չափազանց զգայուն»: Նա հույս ունի, որ շահագրգիռ կողմերը կկարողանան ավելի շատ միջոցներ ձեռնարկել, որոնք կնպաստեն տարածաշրջանում լարվածության մեղմացմանը եւ կօգնեն խուսափել փոխադարձ սադրանքներից: