Արմավիրի մարզում այսօր՝ դեկտեմբերի 4-ին, առավոտյան ավտոմեքենա է այրվել, ինչի հետեւանքով վարորդը վնասվածքներ է ստացել:
Ըստ ԱԻՆ մամուլի ծառայության՝ ահազանգը ստացվել է ժամը 10.11-ին, հրդեհը մեկուսացվել է ժամը 10:38-ին, մարվել՝ 11:25-ին: Պարզվել է, որ ամբողջությամբ այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդ՝ 37-ամյա Ա. Ն.-ը ձեռքերի և դեմքի հատվածում ստացած այրվածքներով տեղափոխվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:






























