«Great America Alliance»-ի ավագ խորհրդական, Դոնալդ Թրամփին աջակցող Էնդի Սուրաբյանը, ընդգրկվել է քաղաքական գործիչների եւ ակտիվիստների ցանկում, որոնք 2018 թվականին մեծ ապագա կունենան:
Հեռանկարային քաղաքական գործիչների «Power List» ցուցակը ներառում է 18 անուն եւ հրապարակված է Politico կայքում:
Ծագումով հայ Էնդի Սուրաբյանը ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Սթիվ Բենոնի աջ ձեռքն է:
Սուրաբյանը հանդիպում է 2018 թվականի Կոնգրեսի ընտրությունների հավանական թեկնածուների հետ, որոնք կարող են համապատասխանել «Ամերիկան նախեւառաջ» քարոզարշավի օրակարգին, ինչպես նաեւ Բենոնի համար երկարաժամկետ քաղաքական ռազմավարություն է մշակում:




























