Թալինի, Հրազդանի և Մարալիկի ավտոճանապարհներին մառախուղ է:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 20:00-ի դրությամբ Թալինի, Հրազդանի և Մարալիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է:
Թալինի և Հրազդանի ճանապարհներին տեսանելիությունը 70-100, իսկ Մարալիկում` 30-40 մետր է:
Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:




























