Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ ՔԴՄ/ ՔՍՄ բլոկի հետ «մեծ կոալիցիայի» ստեղծման շուրջ բանակցությունները կարող են հաջորդ շաբաթ սկսվել: Սակայն մինչ այդ կուսակցության անդամները պետք է այս քայլը կուսակցության համագումարում հաստատեն, որը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին, ասել է Շուլցը,  հաղորդում է Reuters-ը:

«Մենք կվերլուծենք ինչպես եւ ինչ ձեւով է Գերմանիայում հնարավոր կառավարության ձեւավորումը», - ասել է նա:
Շուլցը նաեւ պարզաբանել է, որ իր կուսակիցներին խորհուրդ կտա պահպանողականների հետ բանակցել, սակայն ընդգծել է, որ վերջնական որոշոմը կընդունեն կուսակցության անդամները:


ԳՍԴԿ իր պայմաններն է առաջարկում

ԳՍԴԿ-ն ունի մի շարք սկզբունքային պայմաններ, որոնց հետեւելու դեպքում նրանք պատրաստ են մեծ կոալիցիայի մասին հարցը քննարկել:
Այսպես, նրանք պատրաստ են  քաղաքացիական ապահովագրության ներմուծման մասին հարցը, փախստակնների ընտանիքի անդամների մուտքը երկիր, ինչպես նաեւ կլիմայի եւ աշխատանքի պահպանության մասին հարցերը պնդել:
Ըստ Շուլցի՝ որոշ կետեր կուսակցության համար սկզբունքային են, ուստի նրանք կփորձեն առավելագույնս իրականացնել իրենց նաընտրական ծրագրի կետերը: