Բոսնիան պետք է սկսի իրականացնել կոնկրետ բարեփոխումներ, եթե ցանկանում է միանալ Եվրամիությանը կամ անդամ դառնալու պատուհանը կարող է փակվել: Այս մասին հայտարարել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Խանը, հաղորդում է Reuters-ը:
Եվրամիությունը 15 ամիս առաջ ընդունել է Բոսնիայի դիմումը, սակայն Խանը հայտարարել է, որ Բալկանյան երկիրը բլոկի եւ միջազգային վարկատուների հետ համաձայնեցված ոչ մի բարեփոխում կամ փոփոխություն չի կատարել: «Մինչ օրս ոչինչ չի արվել եւ այժմ ակնկալում ենք շատ կոնկրետ արդյունքներ», - քաղաքական առաջնորդների հետ հանդիպումից հետո ասել է Խանը:
Բոսնիայի վարչապետ Դենիս Զվիզդիչը հույս է հայտնել, որ առաջիկա ամիսներին կամ հունվարի սկզբին առաջնորդները չլուծված հարցերի շուրջ փոխզիջման կհասնեն:




























