Ռուսաստանցի սենատոր Սուլեյման Քերիմովը 500-ից մինչեւ 750 միլիոն եվրո անօրինական ճանապարհով Ֆրանսիա է տեղափոխել: Այս մասին հաղորդում է BFM-ն՝ վկայակոչելով Նիցցայի դատախազ Ժան Միշել Պրետրայն: Նրա խոսքով՝ գումարը ճամպրուկներով տեղափոխվել է ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ ձեւով, հաղորդում է Lenta-ն:
Այդ գումարների լվացումը, մասնավորապես, կատարվել է ցածր գնով անշարժ գույքի ձեռքբերման ճանապարհով: Ըստ դաըախազի՝ գործարքի նպատակը ոչ թե անշարժ գույքի ձեռքբերումն է եղել, այլ միջոցների օրինականացումը:
Այս գործի քննությունը սկսվել է 2014 թվականին: Ներկայումս քրեական գործեր են հարուցված 12 անձի դեմ, այդ թվում Սուլեյման Քերիմովի:
Քերիմովը ձերբակալվել է Նիցցայում նոյեմբերի 21-ին: Նրան մեղադրանք է ներկայացվել հարկերի չվճարման եւ փողերի լվացման համար:




























