Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 22:45-ի սահմաններում Մաշտոց-Մոսկովյան խաչմերուկում «Շկոդա» մակնիշի «Ալեքս» տաքսի ծառայության Տ 3916 համարանիշի ավտոմեքենայի վարորդը հենց ղեկին նստած հանկարծամահ է եղել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցներն ու Կենտրոնականի քննչական բաժնի քննիչները, նաեւ դատաբժիշկը եւ դիակ տեղափոխող ավտոմեքենան:
Դեպքի վայրում են նաեւ Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ովքեր այս պահին սպասում են, որպեսզի դատաբժիշկը կատարի դիակի զննման աշխատանքներ, որից հետո հանկարծամահ եղածի դին կտեաղափոխեն դիահերձարան:
Հանկարծամահ եղած անձը 34-ամյա Սարգիս Միքայելյանն է, ով աշխատում էր «Ալեքս» տաքսի ծառայությունում որպես վարորդ:




























