Հունգարիայում ժողովրդական պարերի փառատոնին մասնակցելուց հետո 11 թուրք պարողներ քաղաքական ապաստան են խնդրել: Anadolu-ն հայտնում է, որ թուրքական իշխանությունները հետաքննություն են սկսել այն բանից հետո, երբ փառատոնին մասնակցելու համար Բուշապաշտ մեկնած 16 պարողներից միայն հինգ են վերադարձել հայրենիք:
Դեռ հայտնի չէ, որ երկրից են պարողները քաղաքական ապաստան խնդրել: Հունգարիայի Միգրացիայի կենտրոնը հայտնել է, որ քաղաքական ապաստանի դիմում չի ստացել:
Թե ինչն է դարձել ապաստան խնդրելու պատճառ՝ հայտնի չէ:
Նշենք, որ անցյալ տարվա հուլիսի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում զանգվածային կալանավորումներ են սկսվել, ենթադրյալ կազմակերպիչների հետ կապեր ունենալու պատրկվակով ավելի քան 50 հազար մարդ կալանավորվել է:




























