ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ եվրոպական դաշնակիցների աջակցությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Ամերիկայի եւ Եվրամիության գործընկերությունը ... հիմնված է ընդհանուր արժեքների, Ատլանտիկայի երկու կողմերում անվտանգության եւ բարգավաճման ապահովման ընդհանուր խնդիրների վրա, եւ մենք շարունակում ենք այդ խնդիրների լուծմանը հավատարիմ լինել»,- ԵՄ 28 երկրների արտգործնախարարների հետ աշխատանքային ճաշից առաջ ասել է Թիլերսոնը:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ լրագրողների առաջ կարճ ելույթի ժամանակ, որից հետո դիվանագետները չեն պատասխանել հարցերին, Թիլերսոնը ավելացրել է, որ իր այցը ցույց է տալիս «ԱՄՆ ամուր նվիրվածությունը եվրոպական դաշինքին եւ այն կարեւոր դերը, որը եվրոպական դաշինքը խաղում է անվտանգության ոլորտում մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար»:




























