Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Սաուդյան Արաբիայի էլիտայի կալանավորված ներկայացուցիչների մեծ մասը համաձայնել է վճարել իր ազատության համար: «Կոռուպցիայի մեղադրանքներով ձերբակալվածների մեծ մասը համաձայնել է լուծել այդ հարցը: Ներկա պահին նման համաձայնագրեր կնքելու համար անհրաժեշտ միւոցառումները ավարտվում են», - ասել է Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը, հաղորդում է AFP-ն:
«Համաձայնագիրy» ենթադրում է անօրինական կերպով ստացված գումարների փոխանցումը Սաուդյան Արաբիայի պետական գանձարան: Ավելի վաղ, երկրի գլխավոր դատախազությունը վնասները գնահատել էր 100 միլիարդ դոլար:
Սաուդյան Արաբիայի նախարարը հայտնել է, որ ձերբակալությունների հիմնական ալիքը ավարտվել է, եւ իշխանությունները ակնկալում են մոտ 50-100 միլիարդ դոլարի չափով միջոցները ուղղել տնտեսական զարգացման ծրագրերին:
Նշվում է, որ բանտարկյալները կարող են ազատորեն շփվել ցանկացած մարդու հետ եւ հրաժարվել համաձայնության կնքման ցանկացած առաջարկից, նշվում է հայտարարության մեջ: Սակայն նրանք, ովքեր կհամաձայնեն գործարքին, քրեական գործի դադարեցման եւ համաներման համար կառաջարկվեն:
Հիշեցնենք, որ նման գործարքի համաձայնել է Սաուդյան Արաբիայի ազգային գվարդիայի նախարար արքայազն Միտաբ բեն Աբդալլահ բեն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը: Ազատությունը նրա համար արժեցել է 1 մլրդ դոլար:




























