Իրաքը դեմ է ԱՄՆ կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչմանը եւ Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխմանը: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին` նշելով, որ այդ որոշումը բացասաբար կանդրադառնա Մերձավոր Արեւելքի կայունության վրա, հաղորդում է AP-ն:
«Իաքի կառավարոթւյունը անհանգստությամբ ընդունեց այդ նորությունը եւ զգուշացնում է այդ որոշման հետեւաքների մասին՝ տարածաշրջանի անվտանգության եւ խաղաղության համատեքստում», - նշվում է Իրաքի նախարարների հայտարարության մեջ:
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին հայտնել էր Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու իր մտադրության մասին:




























