ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստում այսօր՝ դեկտեմբերի 5-ին, 21 կողմ եւ 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ ֆակուլտետի դեկան է ընտրվել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:  Նշենք, որ  Ռուբեն Մելքոնյանը 2009 թ.-ից ֆակուլտետի դեկանի տեղակալ էր, իսկ 2010 թ.-ից Թյուրքագիտության ամբիոնի դոցենտ է:

Նա մինչեւ ընտրությունների անցկացումը ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար էր: