Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Հռոմի Պապին, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Հորդանանի ղեկավարներին կոչ է արել միջամտել եւ կանխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝  ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ  տեղափոխելու մտադրությանը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակաչելով Աբասի ներկայացուցիչ Նաբիլ Աբու Ռդաինին:

«Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո, Աբասը խոսել է ՌԴ, Ֆրանիսիայի նախագահների, Հորդանանի թագավորի եւ Հռոմի Պապի հետ: Նա կոչ է արել նրանց միջամտել եւ կանխել այդ քայլը», - ասել է նա:

Նրա խոսքով՝ Թրամփը Աբասին դեսպանատունը տեղափոխելու ժամկետների մասին չի հայտնել: