Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն լրագրող Խադիջա Իսմաիլովայի՝ երկրից հեռանալու արգելքը եւ միջոցներ ձեռնարկեն լրատվամիջոցների անկախության ամրապնդման համար: Այս մասին ասվում է ՄԱԿ երկու հատուկ զեկուցողների ստորագրած հայտարարության մեջ:
Գործող սահմանափակումների պատճառով Իսմայիլովան չի կարող մրցանակաբաշխության համար Շվեդիա գալ, որտեղ մրցանակի է արժանացել է իր լրագրողական հետաքննությունների համար: Փորձագետների կարծիքով, լրագրողը պարգեւատրվել է իր «մասնագիտական քաջության» համար, սակայն չի կարողանում ստանալ այն, քանի որ Ադրբեջանի իշխանությունները նույն պատճառով զրկել են նրան շարժվելու ազատությունից:
«Այս արգելքը սահմանափակում է նրա արտահայտման ազատությունը, նա չի կարող գնալ արտասահման մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին խոսելու համար»,-նշում են զեկույցի հեղինակները:
2016 թվականին Ադրբեջանի Արդարադատության նախարարությունը հինգ տարվա արգելք էր դրել Իսմայիլովայի նկատմամբ երկրից հեռանալու համար: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը նրան բանտից ազատեց:
Իսմայիլովան փորձել է վիճարկել նոր արգելքները դատարանում, սակայն ապարդյուն:
Հատուկ զեկուցողները նաեւ մտահոգված են, որ նոյեմբերի 14-ին դատարանի որոշմամբ սառեցվել է լրագրողի բանկային հաշիվը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Խադիջա Իսմայիլովան մամուլի ազատության գործում ունեցած ներդրման համար դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մրցանակի դափնեկիր:




























