Հորդանանը մտադիր է առաջիկա հանգստյան օրերին Արաբական պետությունների լիգայի եւ Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստեր հրավիրել ԱՄՆ նախագահի՝ Թել Ավիվից ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու հնարավոր որոշման վտանգավոր հետեւանքները քննարկելու համար, հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը:
«Այս հանդիպումները պետք է համակարգեն արաբական եւ իսլամական դիրքորոշումները Թրամփի որոշման կապակվցությամբ:
Երուսաղեմը պաղեստինական, հորդանանական իսլամական եւ քրիստոնեական հարց է եւ այն միակողմանի լուծելու ցանկացած փորձ ուժ չի ունենա», - ասել է Հորդանանի ԱԳՆ մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք՝ ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահը դեկտեմբերի 6-ին հանդես կգա Թել Ավիվից Երուսաղեմ Ամերիկայի դեսպանատան հնարավոր տեղափոխման մասին հայտարարությամբ:




























