Ռուսաստանը աջակցում է պաղեստինա-իսրայելական բանակցությունների անհետաձգելի վերսկսմանը՝ բոլոր վիճելի հարցերի, այդ թվում նաեւ Երուսաղեմի կարգավիճակի եւ երկարաժամկետ արդարացի որոշումների ընդունման համար, որոնք համապատասխանում են երկու կողմերի շահերին: Այս մասին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հեռախոսազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ զրույցի ընթացքում նշվել է նաեւ 2017-ի հոկտեմբերին Կահիրեում ՖԱԹՀ եւ ՀԱՄԱՍ շարժումների միջեւ ստորագրված համաձայնագրի կարեւորությունը, որն ուղղված է փոխադարձ միջպաղեստինյան միասնության ամրապնդմանը:




























