Հայկական շուկայում կարագի գնի աննախադեպ աճը կապված է միջազգային շուկայում այս ապրանքի գների բարձրացման հետ: Այս մասին դեկտեմբերի 6-ին ԱԺ կառավարական ժամին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը` պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսոյանի հարցին, թե ինչու ներքին շուկայում գնաճը կառավարությունը մշտապես պայմանավորում միջազգային միտումներով:

 «Հայտնի է, որ գնաճը արհեստականորեն մեծացնում է տնտեսական աճի ցուցանիշները, սակայն այդ ազդեցությունը ժամանակավոր է: Թվում է, որ այս ազդեցությունն է կառավարության համար կարեւոր եւ ոչ թե այն՝ ինչպես է դա ազդում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա», - նշել է  պատգամավորը:

Գաբրիելյանը հիշեցրել է, որ 2017 թվականի բյուջեով նախատեսվում է 4 տոկոս գնաճի թիրախային մակարդակ, իսկ նոյեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 2,2 տոկոս, ինչը միջինում 1 տոկոսից ցածր է -1,1 տոկոսի համեմատ:

Ինչ վերաբերում է սպառողական գներին, ապա Գաբրիելյանի խոսքով՝ ոչ բոլոր ապրանքներն են թանկացել:

Ձավարեղենը երկու տարի անընդմեջ էժանանում է, վստահ է փոխվարչապետը:

Մսի գնի բարձրացումը նա բացատրել է նրանով, որ հայկական արտադրողները պարզապես «ժամանակ չունեն արտահանելու»: