Կալիֆորնիայում մոտ 200 հազար բնակիչ տարհանվել է: Նահանգապետ Ջերի Բրաունն արդեն Սան Դիեգոյում արտակարգ դրություն է հայտարարել այն բանից հետո, երբ երեկ ընդամենը մի քանի ժամում 10 հա-ից մինչեւ 4,100 հա անտառային հրդեհ էր բռնկվել, հաղորդում է USA.one-ն:

Նախնական տվյալներով՝ երեք հրշեջ վնասվածքներ են ստացել, հրդեհի հետեւանքով գրեթե 500 շենք ոչնչացվել է: BBC-ի տվյալներով՝ Վենտուրայի շրջանում մի կնոջ մահվան մասին տեղեկատվություն կա, նրա մարմինը հայտնաբերվել է այրված գոտում: Սակայն, այնուամենայնիվ, հայտնի չէ, թե ինչպես է նա մահացել: Ventura Country Star-ը հաղորդում է, որ նրա մահը կապված է ճանապարհային վթարի հետ:

Կրակը մարելու համար ներգրաված է ավելի քան 5700 հրշեջ:

Լոս Անջելեսում հրդեհը բռնկվել է հանրահայտ Getty գեղարվեստական թանգարանի մոտակայքում եւ Bel Air հարուստ թաղամասում, որտեղ տեղակայված են հայտնի մարդկանց բազմամիլիոնանոց առանձնատները:

Հրշեջների մի մասն անցած գիշերն անցկացրել է Getty Center-ի մոտ աղետից խուսափելու համար:

Bel Air-ում գտնվում են հայտնի մարդկանց տները՝ սկսած Իլոն Մասկից մինչեւ Բեյոնսե եւ Ջենիֆեր Լոպես: Երգիչ Լայնել Ռիչին չեղյալ է համարել Լաս Վեգասի համերգը՝ ասելով, որ ընտանիքին օգնել է անվտանգ վայր տարհանվել:

Կրակից արդեն տուժել է մեդիա մագնատ Ռուպերտ Մերդոկի առանձնատունը եւ խաղաղի այգին: 4 տարի առաջ նա այդ տան համար 30 մլն դոլար էր վճարել: