Հնդկաստանում կինը սերտաճած ոտքերով երեխայի է լույս աշխարհ բերել: Երեխայի լուսանկարները ներկայացնում է Daily Mail-ը:

Հաղորդվում է, որ 23- ամյա կինը հղիության ժամանակ չի կարողացել հետազոտվել:

Սիրենոմելիա անոմալիան կամ ջրահարսի սեինդրոմը հայտնաբերվել է ծննդատանը: Երեխան ծնվելուց 4 ժամ անց մահացել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ծննդատան բժիշկ Սուդիպ Սախան, ասել է. «Ծնողները աշխատավոր դասից են եւ գումարի սղության պատճառով չեն կարողացել բժշկական հետազոտման համար վճարել»:

Ըստ նրա՝ սինդրոմի պատճառը վատ սնվելը եւ մոր սխալ արյան շրջանառությունը կարող են լինել:

Ջրահարսի սինդրոմը հանդիպում է 100 հազարից մեկ երեխայի մոտ: