Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված քոլեջի 24-ամյա ուսանողը երկու ամսով կալանավորվել է: Նման որոշում է կայացրել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Փայլակ Մ.-ի նկատմամբ:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, Փայլամ Մ.-ն ձերբակալվել էր նոյեմբերի 30-ին: նա կասկածվում էր նոյեմբերի 28-ին բժշկական դիմակով զենքի նմանվող առարկայով Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող Varks.am-ի մասնաճյուղի աշխատակցից 292 հազար դրամ ավազակային հարձակման եղանակով հափշտակելու մեջ։

Աղբյուրի տեղեկություններով՝ Փայլակ Մ.-ն Ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ուսանող է։