Շիրակի մարզում, այսօր՝ դեկտեմբերին 9-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Կարեն Ա.-ն իր վարած ՎԱԶ-2106 մակնիշի 35 ՕR 984 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 9-ամյա Մանե Մ.-ին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Գյումրի բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, եւ հնարավոր է, ռեամոբիլով երեխային տեղափոխեն Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:




























