Դեկտեմբերի 9-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 40 հասցեի մոտակայքում քաղաքացի է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը եւ ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ ՌԴ քաղաքացի՝ 1980 թ. ծնված Ստանիսլավ Չ.-ը՝ կորցնելով հավասարակշռությունը ընկել է ձորը (մոտ 35մ բարձրությունից):

Փրկարարները Ս. Չ.-ին դուրս են բերել ձորից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ: