Թաիլանդի իշխանությունները մերկ լուսանկարի համար օդանավակայանում  ձերբակալված ԱՄՆ երկու քաղաքացիների ազատել են: Լուսանկարում նրանք Բանգոկի բուդդայական Վատ Արուն տաճարի ֆոնին մերկ կանգնած են, հաղորդում է  Straits Times-ը:

Տղամարդկանց 5 հազար բատով տուգանել են:

Ըստ Bangkokpost Post-ի՝ Instagram-ում լուսանկարը հրապարակելուց հետո ոստիկանությունը ամերիկացիներին համակարգչային հանցագործության եւ հավատացյալների զգացմունքերը վիրավորելու մեջ է մեղադրել: Բանտում 2 շաբաթ անցկացնելուց հետո, Թաիլանդի իշխանությունները որոշել են ազատել ամերիկացիներին: