«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Կաթնաղբյուրի 4-րդ ջրատարի պոմպակայանի հոսանքազրկման հետ կապված` դեկտեմբերի 23-ին ժամը 9.00-ից մինչեւ դեկտեմբերի 24-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 4, 5, 8-րդ զանգվածների, Ջրվեժի Ա, Բ, Մայակ, Բանավան թաղամասերի, Բագրեւանդ փողոցի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Երեւան Ջուր» ընկերությունից:




























