Իսրայելի Պաշտպանության բանակը  ծառայությունից հեռացրել է հրամանատարի, որը պաղեստինցի առեւտրականից խնձոր է գողացել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով զինված ուժերի մամուլի ծառայությանը:

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին՝ Երուսաղեմը որպես Իրայելի մայրաքաղաք ճանաչելու հետ կապված անկարգությունները ճնշելու հատուկ գործողության ժամանակ:

84-րդ «Գիվատի» հետեւևակային բրիգադի հրամանատարը  մոտեցել է լքված խանութին, վերցրել է 3 խնձոր եւ փոխանցել իր զինվորներին: Դեպքը նկարահանվել է, իսկ հետո Twitter-ում հրապարակվել:

Բանակը չի ընդունում նման վարքագիծը: Հետաքննությունից հետո հրամանատարը հեռացվել է ծառայությունից: «Նա պատժվել է», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: