Երեւանի Մովսես Խորենացու փողոցի բնակիչը ոստիկանություն է դիմել եւ հայտնել, որ իր բնակարանից խոշոր չափի  գողություն է կատարվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանությունից` ավելացնելով, որ  գողացել են ոսկեղեն եւ գումար:

Ոստիկանությունից հայտնեցին, որ հաղորդումը տվել է Խորենացի փողոցի բնակիչ 29-ամյա Աշոտ Մարտիրոսյանը, այժմ կատարվում է նախաքննություն:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Shamshyan.com-ը, Աշոտ Մարտիրոսյանն աշխատում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավորներից մեկի օգնական։