Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կալե նավահանգստում լաստանավը, որում ավելի քան 300 մարդ է գտնվել, ծանծաղուտի մեջ է խրվել՝ կաթվածահար անելով նավերի շարժը: Այս մասին հաղորդում է AFP գործակալությանը:

 Լաստանավի վիճակը կայուն է գնահատվում, կորպուսի վնասման մասին չի հաղորդվում:

Լաստանավի մոտ երկու բուքսիր է ուղարկվել, սակայն ծանծաղուտում խրված նավը հանել չի հաջողվել:

«Նավը կանգնած է, կապիտանները նրան շարժման մեջ դնելու հնարավորություններ են ուսումնասիրում», - նշել են ե Պա դե Կալեյում:

Պատահարի պատճառը անհաջող եղանակային պայմաններն են: Պա դե Կալեում այժմ խուճապի նարնջագույն աստճան է հայտարարվել: