Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ժամը 10։23-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 66 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակում՝ անկողնու մեջ, հայտնաբերել 82-ամյա Է. Գ.-ի դին: