Նյու Յորքում պայթյունից մի քանի մարդ է տուժել, հայտնում է տեղական WABC հեռուստաալիքը։

«Հաղորդվում է, որ կան փոքրաթիվ տուժածներ»,– փոխանցում է հեռուստաալիքը։

Նյու Յորքի ոստիկանությունից «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել են, որ պայթյունը հնչել է Մանհեթենի տրանսպորտային կայանի մոտ։ Պայթյունի աղբյուրը դեռ պարզ չէ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ մետրոյի 3 ճյուղերից մարդկանց տարհանել են։.