Ավստրիայի Բաումգարտեն ան դեր Մարխ քաղաքի մերձակայքի  OMV նավթագազային ընկերության  գազաբաշխիչ կայանի հզոր պայթյունի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, եւս 18 մարդ վնասվածքներ է ստացել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Kronen Zeitung պարբերականը հաղորդել էր 60 տուժածի մասին: Դեպքի վայրում աշխատում են հրդեհա-փրկարարական ծառայությունը եւ շտապ օգնությունը: Այրվածքներով բոլոր տուժածներին տեղափոխում են Վիեննայի հիվանդանոցներ: Իրավապահ մարմինները փակել են ճանապարհային երթեւեկությունը: