Ամերիկյան Merriam-Webster կազմողները 2017 թվականի բառ են ճանաչել «ֆեմինիզմ»-ը: 2017 թվականին նախորդ տարվա համեմատ «ֆեմինիզմ» բառի որոնողական հարցումների թիվը աճել է 70 տոկոսով, հաղորդում  է «Մեդուզա»-ն:

Առաջին անգամ առցանց բառարանի այցելուները սկսեցին  աճող հետաքրքրություն ցուցաբերել «ֆեմինիզմ» բառի հանդեպ հունվար ամսին, երբ ԱՄՆ-ում անց էին կացվում «Կանանց երթ» բազմահազարանոց բողոքի ակցիաները: Տարվա ընթացքում գրանցվել է «ֆեմինիզմ» բառի հանդեպ հետաքրքրվածության մի քանի լարվածակետ, այդ թվում նաև՝  «Սպասուհու պատմությունը» պատմվածքի հետ կապված: Բառի որոնողական հարցումների հերթական բումը տեղի գտավ նոյեմբեր ամսին, երբ ԶԼՄ-ներում սկսեցին հայտնվել սեռական ոտնձգությունների մասին հետաքննությունները: