Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի գերեզմանատանը դեկտեմբերի 11-ին մահացած հայտնաբերված 50-ամյա Արսեն Մանասարյանը գերեզմանափոր է եղել: NEWS.am-ի հետ զրույցում Ներքին Պտղնիի գյուղապետ Առաքել Վիրաբյանը նշեց, որ առավոտյան տղամարդը աշխատանքի է գնացել, նրան զանգել են, սակայն, չի պատասխանել զանգերին: Գերեզման մեկնած հարեւանները նրան մահացած են հայտնաբերել: Գյուղապետի խոսքով, նախնական տվյալներով, նա մահացել է ինֆարկտից:
Արսեն Մանասարյանը ամուսնացած էր, ունի մեկ որդի: Նրան հայտնաբերել են գերեզմանների ցանկապատից երկու ձեռքով բռնված, կզակը ցանկապատին հենած, կիսանստած վիճակում, նա Պտղնի գյուղի բնակիչ 50-ամյա Արսեն Մանասարյանն է։
Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար մահվան հանգամանքները:



























