ՆԱՏՕ-ում Հայաստանի հետ հարաբերություններին սպառնացող որեւէ վտանգ կամ սպառնալիք չեն տեսնում։ Այս մասին դեկտեմբերի 13-ին` ՆԱՏՕ-ի շաբաթի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուգլիսը՝ պատասխանելով նման սպառնալիքի առկայության մասին հարցին։

«Մենք գիտենք՝ ինչ է ուզում Հայաստանը եւ գոհ ենք»,-պարզաբանել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։

Նրա գնահատմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքը Հայաստանի հետ կապված է  երկրի կարիքներից բխող եւ դրանց աջակցմանը նպատակաուղղված առանձնահատուկ համագործակցությամբ։