Հյուսիսային Կորեայի հետ որեւէ բանակցություն չի կարող լինել, «մինչեւ այն արմատապես չփոխի իր վարքագիծը»: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչն մեկ օր անց այն բանից հետո, երբ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ Վաշինգթոնը առանց նախապայմանների Փհենյանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին:
«Հաշվի առնելով Փհենյանի վերջին հրթիռային փորձարկումը, այժմ բանակցությունների ժամանակը չէ», - Reuters-ին ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը:




























