Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի դասախոս, ռեկտորի օգնական Մարինե Գալստյանն օրերս անհետացել է իր բնակարանից:
Դասախոսի հարազատները բնակարանը գտել են խառնած վիճակում՝ իրերն այս ու այն կողմ նետած: ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը NEWS.am-ին հայտնեց, որ դեկտեմբերի 16-ին 21: 45-ին, Սուրեն Գալստյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ քույրը՝ 53-ամյա Մարինե Գալստյանը դեկտեմբերի 13-ի առավոտյան դուրս է եկել տնից եւ չի վերադարձել՝ անհետ կորել է:
Հարուցվել է քրեական գործ ՔՕ 104 հոդվածի հատկանիշներով՝ (սպանություն), կատարվում է նախաքննություն:
Թե ինչն է եղել 53-ամյա դասախոսի անհետացման պատճառը՝ NEWS.am-ը կփորձի պարզել առաջիկայում:





























