Վրացական պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում առաջարկել է ԵԽԽՎ-ի սեպտեմբերի վերջին կայանալիք նստաշրջանում ձայնից զրկել ռուսական պատվիրակությանը: Այդ մասին հայտնել է ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակության ներկայացուցիչ Գեորգի Գաբաշվիլին:

«Թե երբ են առաջարկությունը ներկայացրել, չգիտեմ, բայց պատվիրակության ղեկավարն այդ առաջարկությունը պետք է ներկայացներ այս շաբաթ», -ասել է նա ու հավելել, «գուցե ուրբաթ օրն էլ հենց մտցրել են օրակարգ, բայց որշումն արդեն ընդունված է, մնացել է ընթացակարգով առաջ գնալը»:

ԵԽԽՎ կանոնակարգով, փաստաթուղթը քննարկման դնելու համար անհրաժեշտ է 20 պատվիրակների ստորագրություն, սակայն արդեն փաստաթղթի տակ ստորագրել են 70-ից ավելի պատվիրակներ, որոնց շարքում ամենաշատը Լեհաստանից և Լիտվայից ընտրված պատվիրակներն են` համապատասխանաբար 16 և 8 ստորագրություն: Բացի այդ, փաստաթուղթը ստորագրել են նաև խորհրդարանականներ Դանիայից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից, Շվեդիայից Բուլղարիայից, Ուկրաինայից, Էստոնիայից Գերմանիայից, Լատվիայից, Ֆինլանդիայից, Ավստրիայից, Իսլանդիայից, Լիխտեյնշտեյնից, Իտալիայից, Բոսինա եւ Հերցոգովինայից, Ռումինիայից, Բելգիայից, Իսպանիայից, Թուրքիայից, Իռլանդիայից, Հունգարիայից եւ անգամ Մոնակոյից:

Փաստաթղթի հեղինակները Ռուսաստանին մեղադրում են ԵԽԽՎ 1633 և 1647 բանաձևերը չկատարելու մեջ և կոչ են անում «պատասխան տալ ուժի և սադրանքների վրա կառուցված քաղաքականության համար»: