Այսօր՝ դեկտեմբերի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում արտարժույթի առուվաճառքի գործարք տեղի չի ունեցել։ Համենայնդեպս՝ այդ մասին տեղեկատվություն չեն հրապարակել ոչ բորսայի կայքում, ոչ՝ կենտրոնական բանկի։
Սակայն փոխանակման կետերում նկատվում է դոլարի արժեւորման միտում։ Բանկերի մի մասը սկսել է նույնիսկ 360-ով դոլար գնել, այնինչ երեկ բոլորը ուրախ էին այդ գնով վաճառելու համար։ Ներկա պահին՝ փոխանակման կետերի մեծ մասը դոկլարը գնում է 358-ով, կամ 359-ով, սակայն վաճառում՝ 361-362-ով։




























