Այսօր՝ դեկտեմբերի 22-ին հանրությանն է ներկայացվել ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված ուսումնասիրությունը` համալսարաններում կոռուպցիայի մասին իրազեկումը բարձրացնելու եւ քննարկում խթանելու, ինչպես նաեւ ուսանողներին ներգրավելու կոռուպցիայի դեպքերի դիտորդմանը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան եւ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը հանդես են եկել բացման խոսքով: Ուսումնասիրությունն իրականացրած ուսանողական աշխատանքային խմբի ներկայացուցիչները ներկայացրել են ուսումնասիրության արդյունքներն  ու իրենց առաջարկները: