Այսօր՝ դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել  ՀՀ պաշտպանության, կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի, արտակարգ իրավիճակների նախարարների եւ ՀՀ ոստիկանության պետի համատեղ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նախազորակոչային պատրաստության եւ ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ 2010թ. իրականացված աշխատանքները:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում վերոնշյալ գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել զեկույցներով` նշելով կատարված աշխատանքներն ու հետագա անելիքները:Պնախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը մաս է կազմում մեր երկրի ռազմական ներուժի:Ելույթներով հանդես են եկել նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը` նշելով առկա խնդիրները եւ դրանց լուծման համար անհրաժեշտ աշխատանքները:

Մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության հարցում ունեցած ավանդի համար գերատեսչական մեդալներով, պատվոգրերով ու նվերներով պարգեւատրվել են հասարակական կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:
Միջգերատեսչական ամփոփիչ քննարկումներից հետո Սեյրան Օհանյանը եւ Արմեն Աշոտյանը այցելել են հանրապետական կենտրոնական հավաքակայան, ծանոթացել զորակոչի անցկացման պայմաններին, զրուցել զորակոչիկների ու ծնողների հետ: