Այսօր՝ դեկտեմբերի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ 2011թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքները:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:
Հիշեցնենք, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը ենթադրում է, որ զինծառայությունից տարբեր պատճառներով խուսափած երիտասարդները, որոնց 27 տարին արդեն լրացել է, սակայն նրանց դեմ քրեական գործեր են հարուցված, կարող են որոշակի գումար վճարել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից: Այս օրենքը հիմնականում վերաբերում է արտերկրում գտնվող հայ երիտասարդներին, որոնք իրենց դեմ հարուցված քրեական գործերի պատճառով չեն կարողանում վերադառնալ հայրենիք:





























