ԱԺ-ում «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցություններն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, հանդիպել են Եվրամիության պատվիրակության հետ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

«Ամենակարեւոր հարցերից մեկը, որ առանձնացրել էինք, Ընտրական օրենսգրքի հետ կապված մեր նախաձեռնությունն է: Նախագիծ ենք մշակել, որտեղ ամփոփվում է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգով ընտրություն կազմակերպելու գործընթացը»,-ասել է  Վահե Էնֆիաջյանը:

Նա նշեց, որ բացի Ընտրական օրենսգրքից խոսել են նաեւ առաջիկայում սպասվող քաղաքական իրադարձությունների մասին: