Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է 2019 թվականի հունվարից ոչ ներգաղթային վիզաների տրամադրման հարցազրույցների վերսկսման մասին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Չնայած երկար սպասմանը, Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը շարունակում է ընդունել ոչ ներգաղթային վիզաների դիմումներ: Հարցազրույցները կսկվեն 2019 թվականի հունվարից, դիմումը կարելի է ներկայացնել նաեւ Թուրքիայի տարածքից դուրս»,-ասված է Անկարայում ԱՄՆ դեսպանատան Twitter-ի պաշտոնական կայքում:
Հոկտեմբերին ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններում ոչ ներգաղթային վիզաների տրամադրման դադարեցման մասին: ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը արձագանքել էր նույն կերպ, հայտարարելով, որ ամերիկյան քաղաքացիներին ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը կասեցվել է: Նոյեմբերին Թուրքիան «սահմանափակ ծավալով» վերսկսել էր ամերիկյան քաղաքացիներին վիզաների տրամադրումը ։
Երկու երկրների միջեւ վիզային ճգնաժամը սկսվել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը խորը մտահոգություն էր հայտնել Ստամբուլի ամերիկյան հյուպատոսության աշխատակից Մեթինա Թոփուզի ձերբակալության կապակցությամբ` համարելով նրա դեմ ներկայացված մեղադրանքները անհիմն եւ Թուրքիայի հետ երկարատեւ գործընկերային հարաբերությունները խարխլող:
Թոփուզը մեղադրվում է սահմանադրական կարգը խախտելու, լրտեսության գործունեության ծավալելու եւ թուրքական կառավարության տապալման փորձի մեջ:




























